Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Կաթողիկոսին քննադատելը վնասում է պետականությանը. Վարդան Դևրիկյան

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադարձավ վերջին մեկ ամսում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ բարձրացած աղմուկին և հայտարարություններին:

«Իրապես անհամարժեք և անարդար մոտեցում էր: Այն, ինչ արվեց կաթողիկոսի դեմ, մի փորձ էր, որպեսզի դա հետագայում մղվեր այլ մարդկանց դեմ»,- ասաց Դևրիկյանը՝ նշելով, որ այդ քննարկումների մեջ զգացվեց մտքի մաշվածություն: Նրա խոսքով՝ այդ քննադատություններում արտահայտված մտքերն այնքան էին մաշված, որ դրանք ժամանակին փոխանցվել են կաթողիկոսից կաթողիկոս, բացի այդ՝ կրել են անձնավորված բնույթ՝ չնպաստելով եկեղեցու ամրապնդմանը:

Ինչ վերաբերում է հոգևորականների կենցաղին ու վարքին, ապա նա ուշադրություն հրավիրեց հետևյալի վրա, որ դրանք քննարկվել են դարերով՝ սկսած քրիստոնեության ընդունումից: Բանախոսը բերեց Հովհան Օձնեցու օրինակը, նաև՝ Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի ու Հովհաննես Թումանյանի վեճին։ «Նրանում, ինչ վերջին մեկ ամսվա մեջ հնչեց, ոչ մի օգտակար բան չկար։ Միակ բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի եկեղեցին, սոցիալական հարցերն են»,- ասաց Դևրիկյանը՝ ցանկություն հայտնելով, որ հայ եկեղեցու դեմ ուղղված քննադատությունը գոնե բարձրանա կենցաղային մակարդակից: Նրա խոսքով՝ այդ քննադատությունների միակ օգուտը եղավ այն, որ եկեղեցին ուշադրություն կդարձնի սոցիալական հարցերի վրա:

Անդրադառնալով կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարություններին, հատկապես՝ սոցիալական կայքերում՝ Դևրիկյանն ասաց, որ եթե անգամ մի վանքի վրա ծառ է աճել, դրա համար չենք կարող պահանջել կաթողիկոսի հրաժարականը: Նա խոսեց քննադատությունների բացասական հետևանքների մասին՝ նշելով, որ դա առաջին հերթին վնաս է հասցնում մեր պետականությանը, քանի որ այսօր կասկածի տակ է դրվում անգամ Մեսրոպ Մաշտոցի գործը: Անդրադառնալով այժմ եկեղեցու դերակատարմանը հայ ժողովրդի կյանքում՝ Դևրիկյանն ասաց, որ եկեղեցու դերակատարումն այսօր «շատ բարձր չէ, շատ ցածր էլ չէ»: Բանախոսը բնավ էլ պատահական չհամարեց այն, որ եկեղեցու դեմ ուղղված քննադատությունը հատկապես ակտիվացել է արաբական հեղափոխություններից հետո: Ըստ նրա՝ այդ կերպ փիառ քաղաքական տեխնոլոգիաների միջոցով փորձեցին ստուգել Ամենայն հայոց կաթողիկոսի «ամրությունը»: Ըստ նրա՝ այդ միջոցը հետագայում ուղղվելու է իշխանության դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում