Մահացել է Սիրիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը, տեղեկացնում է SANA պետական գործակալությունը՝ հղում անելով գերատեսչությանը:
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է արտգործնախարար Վալիդ Մուալեմի մահվան մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մուալեմը ծնվել է Դամասկոսում, 1941 թվականին, 1960 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Կահիրեի համալսարան: 2006 թվականից նա զբաղեցնում էր Սիրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: