Հյուսիսային Կորեայում ուրանի հանքավայրերի շահագործման մակերեսը աճել է վերջին վեց ամիսների ընթացքում: Այս մասին վկայում են արբանյակներից ստացված պատկերները, գրում է The Daily Star-ը: Դատելով մակերևույթի լուսանկարներից՝ աճել է նաև հանքերի և ուրանի հարստացման գործարանի միջև երկաթուղու ակտիվությունը:
Փորձագետները ենթադրում են, որ դա կարող է վկայել ԿԺԴՀ-ի կողմից միջուկային մարտագլխիկներով հրթիռների խմբաքանակի մեծացման մասին։ Ըստ որոշ տվյալների, երկիրն արդեն 60 միջուկային հրթիռ ունի:
Դրանց մեծ մասն ուղղված է Հարավային Կորեայի և Չինաստանի վրա: Այնուամենայնիվ, ըստ որոշ հաղորդագրությունների, Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային հրթիռը: Իսկ դա արդեն ունակ է խոցել Միացյալ Նահանգների տարածքում գտնվող թիրախները:










































