Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ իր որդիներից ոչ մեկը իշխանության չի գա հանրապետությունում նրա՝ պետական գլխավոր պաշտոնը թողնելուց հետո:
«Ինձանից հետո իմ որդիներից ոչ մեկը նախագահ չի դառնա: Ոչ մեկը»,- ասել է Լուկաշենկոն ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որից մի հատված ցուցադրել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:










































