Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Իմ քայլը» ժամ առաջ պետք է վերադառնա խորհրդարան. պատերազմը չի ավարտվել, գործընթացը պետք է մտնի քաղաքական հուն

«Հայտարարությունը ստացել է իր բնութագրումը՝ իբրև կապիտուլյացիոն փաստաթուղթ: Այս բնութագրման մեջ մեծ ճշմարտություն կա. հայկական կողմը հայտարարությանը տվել է իր ստորագրությունը՝ անելանելի վիճակից ելնելով՝ էլ ավելի չվատթարացնելով ռազաճակատում առկա իրողությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառվարման փորձագետ Սերոբ Անտինյանը՝ հավելելով, որ Արցախի հարցով ստորագրված որոշման փաստաթուղթը համաձայնություն անվանել չի կարելի, քանի որ ոչ թե համաձայնեցված է, այլ պարտադրված՝ մեզ պարտադրվել են զիջումներ:

«Մեր շահը դեռևս ճշգրտված չէ: Հայտարարության տեքստն ավելի շատ հացեր է առաջացնում, քան տալիս է պատասխաններ: Այդ հարցերը դեռ բավականին երկար ճշգրտման ընթացք են ունենալու: Պատերազմը դեռ չի ավարտվել: Հայտարարության կենսագործման ընթացքում էլ Հայաստանը պետք է հանդես գա, որպես պետություն, իր շահերի պաշտպանության տեսանկյունից»:

«Ներքաղաքական գործընթացները շատ վտանգավոր են, որոնք հղի են բախումներով,- ընդգծեց կառավարման փորձագետը,- «Իմ քայլը» ժամ առաջ պետք է վերադառնա խորհրդարան: Պետք է սկսվի քաղաքական գործընթաց»:

Վերլուծաբան Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ տարածքները հանձնելու մասին հայտարարությունը այլ բան է, մեկ այլ բան է, երբ որ տարածքներն արդեն տրվում են: Քարվաճառի հանձնման դեպքում անխուսափելիորեն էմոցիաներ կդրսևորվեն: Մյուս կողմից՝ իշխանությունը գործուն քայլեր չի անում գործընթացը քաղաքական դաշտ բերելու ուղղությամբ:

Հանցավոր խմբերը՝ 17 կուսակցությունները փորձում են հեծնել այն հասարակական ալիքը, որը կուտակվել է: Եվ հարց է, թե նրանք մինչև այսօր ինչու են ազատության մեջ, դա այս վարչակարգի թերություններից է: Իշխանության կողմից չենք տեսնում լարվածության և բախման սպառնալիքի թուլացմանն ուղղված քայլեր, այլ հակառակը: Դա բացատրվում է իրավիճակի սրությամբ, անկարողունակությամբ, էմոցիոնալ անկայուն իրավիճակով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում