Բրիտանական նավթային BP ընկերության Մեքսիկական ծոցի վերականգնման օպերատիվ կառավարման կազմակերպության ղեկավար Ձեյմս Պատրիկ Բլեքը մահացել է ավիավթարի պատճառով: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, մասնավոր օդանավը կործանվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Ավիավթարի նախնական պատճառ է նշվում թանձր մառախուղը: Ավիավթարի ժամանակ զոհվել է նաև Բլեքի քույրը: