Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտնվել է հեռուստաեթերում արդեն առանց մազերի: Դա քիմիաթերապիայի հետևանքն է, որի միջոցով նա պայքարում է քաղցկեղի դեմ: Չավեսը նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ ակտիվորեն կատակել է իր նոր տեսքի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ մազերի բացակայությունը ապացույց է, որ քիմիոթերապիան հաջող է անցել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Վենեսուելայի նախագահը, որը շաբաթը գոնե մեկ անգամ հայտնվում էր հեռուստաեթերում, որոշ ժամանակով անհետացել էր տեսախցիկների առջևից: Հետո հայտնի դարձավ, որ նա վիրահատվել է Կուբայում: Այժմ Չավեսը հետվիրահատական վերականգնողական բուժում է ստանում:








































