«Ամոթ» հասարակական կազմակերպության անդամները լրագրողներին հայտնել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել իրենց ակտիվիստներին, որոնք փորձել են վառելափայտ բերել խորհրդարանի շենք մոտ, որտեղ պատրաստվում էին գիշերել:
«Ոստիկանությունը ձերբակալել է անմեղ ակտիվիստներին միայն այն պատճառով, որ նրանք փորձել են վառելափայտ բերել»,- լրագրողներին ասել է ՀԿ անդամներից մեկը:
Պարեկապահակային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն լրագրողներին հայտնել է, որ վառելափայտը և կրակ վառելը կարող է վտանգ ներկայացնել բնակչության առողջության և կյանքի համար: Քանի մարդ է բերման ենթարկվել, դեռ հայտնի չէ: