Thursday, 11 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

Այս պատերազմը ապացուցեց, որ տեխնիկական կրթությանը շատ լուրջ պետք է վերաբերվել. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Պարոն Թոքմաջյան, Շուշին ռմբակոծության ու հրթիռակոծության տակ է: Այս պայմաններում ձեր համալսարանի ուսանողների համար ուսումնական պրոցեսն ինչ-որ կերպ կազմակերպվո՞ւմ է:

– Այն ուսանողները, որոնք ռազմաճակատում չեն, նրանց համար կազմակերպվում է դասապրոցես՝ օգտագործելով նաև Հայաստանի ուսումնական հաստատությունների հնարավորությունները: Մասնավորապես, Կապանում են դասի գնում մեր քոլեջի ուսանողները: Նաև Ագրարային համալսարանում, Ճարտարապետաշինարարական համալսարանում են դասեր անում և մեր Երևանի ներկայացուցչությունում:

Ընդհանուր առմամբ խոսքը քանի՞ ուսանողի մասին է:

– Հիմա դա շատ դժվար է հաշվարկել, որովհետև դասերը ZOOM-ով են անցկացվում: Մենք ուզում ենք վաղվանից դասերը կազմակերպել էլեկտրոնային, դրանք կտեղադրվեն կայքում, և այն ուսանողները, որոնք չեն հասցնում տվյալ պահին լսելու դասը, կարող են դասախոսությունները ավելի ուշ լսել: Խնդիրն այն է, որ շատ ոչ կայուն է կապը, մանավանդ այն երեխաների համար, որոնք գտնվում են Արցախի գյուղերում: Բայց մենք բոլոր այս դասերը կրկնելու ենք բոլոր նրանց համար, որոնք այս պահին չեն կարողանում միանալ դասերին, գտնվում են ռազմաճակատում կամ ի վիճակի չեն միանալ դասերին տարբեր պատճառներից ելնելով: Հայաստանի բուհերը հնարավորություններ են ստեղծել բոլոր հարթակներում, որ կարողանան մեր երեխաները դրանցից օգտվել:

Այս տարի ձեր համալսարանը քանի՞ ուսանող ուներ:

– Ունենք մոտավորապես 1400 ուսանող, որոնցից թե որ մասն է այս ընթացքում դասերի մասնակցել՝ չեմ կարող ասել: Մեր տղա ուսանողների շատ-շատ մասն առաջնագծում է: Ցավոք, ունենք նաև անդառնալի կորուստներ:

Իսկ հենց համալսարանի շենքը վնաս կրե՞լ է:

– Լուրջ վնասներ չի կրել շենքը: Հարվածել են մեր արհեստագործական ուսումնարանի շենքին, հարակից բնակելի շենքերին: Այդ դետոնացիայից ապակիներն են ջարդվել, բայց դրանք վերականգնվող բաներ են:

Կարո՞ղ ենք ասել, որ պատերազմի առաջին իսկ օրից դասապրոցեսը չի դադարել:

– Այո, կարող ենք այդպես ասել, բայց արդյունավետությունը չենք կարող բավարար համարել, որովհետև նման պայմաններում առաջնայինը ռազմաճակատն է: Բացի դրանից, լաբորատորիաներն էլ են աշխատում, հետազոտական մասերն էլ են աշխատում: Մենք պատերազմի ընթացքում գյուտի արտոնագիր ենք ստացել, վաղը միջազգային գիտաժողովում զեկուցում ունի համալսարանը: Այսինքն՝ մենք աշխատում ենք, որպեսզի գոնե կյանքը չկանգնի: Մեր լաբորատորիայի վարիչը Գագիկ Ներսիսյանն է, ով ամբողջ օրը իր աշխատակիցների հետ հետազոտական աշխատանքներ է իրականացնում: Հույս ունենք, որ պատերազմից հետո արագ կվերականգնվենք: Եվս մեկ անգամ այս պատերազմը ապացուցեց, որ տեխնիկական կրթությանը շատ լուրջ պետք է վերաբերվել: Նախորդ պատերազմից հետո հումանիտարիզացիա գնաց, հիմա մենք պետք է կարողանանք Հայաստանում էլ, Արցախում էլ տեխնիկական կրթության կազմակերպման տեմպերն ուժեղացնել, հատկապես նրանց, որոնք վերաբերում են ռազմական խնդիրների լուծմանը:

Ընդհանուր առմամբ քանի՞ մասնագիտություն ունի համալսարանը:

– Մեր համալսարանը Հայաստանի երեք համալսարանների փոքր տեսակն է՝ ագրարային, ճարտարապետաշինարարական և պոլիտեխնիկ: Այդ մասնագիտություններն են հիմնականում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում