Թբիլիսիում գիշերն ավարտվել է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու կողմնակիցների հերթական հանրահավաքը: Այս առնչությամբ վրացական ընդդիմության «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան կոչ է արել ներկաներին նոյեմբերի 9-ին երկրում բողոքի նոր ակցիա կազմակերպել։
«Վաղը ժամը 18։00-ին մենք բոլորիդ սպասում ենք Ռուսթավելի պողոտայում: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վաղը ամբողջ ժողովուրդը կհավաքվի, ոչ միայն ընդդիմությունը», – հայտարարել է Մելիան:
Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթանակ տարավ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 48,15% -ը:
Դրանից հետո ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները մի քանի անգամ մեծ ցույցեր են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում՝ նոր քվեարկություն պահանջելով:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է օգտագործել:









































