ՀՖԲ-ն առաջ է գնացել քառասուն տարի առաջ՝ 1971 թ., Բոինգ-727 ինքնաթիռի առևանգման հետաքննության հարցում:
Դեն Քուփեր անունով ուղևորը նամակի միջոցով հայտնել էր անձնակազմին, որ ռումբ է անցկացրել ինքնաթիռ և պահանջել էր 200 000 դոլար և 4 պարաշյուտ: Երբ ինքնաթիռը իջեցվել էր օդակայանում և Քուփերի պահանջները կատարվել էին՝ հրամայել էր թռչել Մեքսիկայի ուղղությամբ, իսկ ճանապարհին բարեհաջող անհետացել էր: Ավել ուշ նա մամուլին նամակ էր ուղարկել, որում բացատրել էր, որ այդ քայլին իրեն դրդել էր անբուժելի հիվանդությունը:
Հետաքննությունը հայտնում է, որ իրենց տրամադրության տակ նոր փաստեր են հայտնվել, որոնք թույլ կտան լուծել արդեն 40 տարի առեղծվածային Դեն Քուփերի առեղծվածը: