«Միացյալ Նահանգները կոչ է անում Չինաստանին` հորդորել Հյուսիսային Կորեային` դադարեցնելու սադրիչ գործողությունները»,- հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
Նրա խոսքերով, Չինաստանը Հյուսիսային Կորեայի վրա ազդեցություն ունի եւ պետք է այն օգտագործի` համոզելու Փխենյանին` փոխել գործողությունների ընթացքը, հայտնում են միջազգային գործակալությունները: