Կահիրեի կենտրոնական հրապարակում ճամբար կազմակերպած ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, երբ վերջիններս փորձել են հանել նրանց վրանները: Մի քանի հարյուր առավել արմատական տրամադրված ցուցարարներ վրանային ճամբար էին կազմակերպել հրապարակում հուլիսի 8 –ից՝ պահանջելով արագացնել բարեփոխումները և իշխանական օղակները մաքրել Մուբարաքի կողմնակիցներից:
Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հաղորդվում է, որ ցուցարարների մեծ մասը հրապարակն ազատելու որոշում է կայացրել, իսկ մի փոքր խումբ մնացել է տեղում:










































