Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պայքարի երկրի վարչապետի պաշտոնի համար: Դրանից առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները նրան առաջադրել էին վարչապետի պաշտոնում, եթե հաղթեին խորհրդարանական ընտրություններում:
Սաակաշվիլին նաև խոստացել է պատմել այն մասին, թե առաջիկա օրերին որտեղ է «գտնվելու ֆիզիկապես»:
Դրանից առաջ նա նշել էր, որ պատրաստ է երկու տարի զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այդ ընթացքում նա ցանկանում էր Վրաստանը դնել զարգացման ուղու վրա: