Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Վրաստանում ընտրություններ են. որոշ հայեր ու ադրբեջանցիներ կքվեարկեն՝ հաշվի առնելով տվյալ ուժի դիրքորոշումը արցախյան հարցի շուրջ

Վաղը Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի շուրջ 10 առաջատար ընդդիմադիր կուսակցություններ հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կուսակցությունները համաձայնում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն չեն կազմելու:

Ինչպես հայտնել են կուսակցությունների առաջնորդները, սա Վրաստանի քաղաքական կյանքում աննախադեպ իրադարձություն է, երբ ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են հասնում միասին պայքարելու իշխանության դեմ: Ըստ Վրաստանի Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կլինի միայն այն դեպքում, եթե ոչ մի կուսակցություն չկարողանա հավաքել ընդհանուր ձայների 40 տոկոսից ավելին:

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ այս ընտրությունները նախկին ընտրություններից շատ չեն տարբերվում, արդեն իսկ կան որոշակի խախտումներ։ Սակայն այս պահին դժվար է ասել, թե դրանք ինչպես կանդրադառնան ընտրությունների արդյունքների վրա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արցախյան պատերազմն ինչպես կանդրադառնա ընտրությունների արդյունքների վրա, արդյոք փոխվե՞լ է տեղի հայերի դիրքորոշումը, Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց. «Վրաստանի քաղաքացի հայերի դիրքորոշման մասին նախընտրական գուշակություններ անելը բարդ է, մենք ընտրություններին դիտորդական առաքելություն ենք անում, և կանխատեսումներ անելը մեր խնդիրը չէ։ Բայց կարող եմ ասել, թե ինչ են ասում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Օրինակ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունները դուր չեն եկել հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներին։ Կան մարդիկ, որոնք չեն պատրաստվում այլևս իր քաղաքական ուժը պաշտպանել։ Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ կան այստեղ էթնիկ ադրբեջանցիներ, որոնց այդ հայտարարությունը դուր է եկել, ու իրենք կպաշտպանեն Սաակաշվիլու քաղաքական ուժը, թեպետ նախկինում այդպիսի մտադրություն գուցե չունեին։ Թե ինչ արդյունքներ կգրանցվեն՝ պարզ կդառնա ընտրություններից հետո»։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ բացասական է այն փաստը, որ քաղաքական ուժերից ոմանք այս նախընտրական շրջանում որոշել են «խաղալ» այն իրադարձությունների վրա, որոնք այս պահին տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում. «Էթնիկ հայերին ու ադրբեջանցիներին դա հետաքրքրում է, բայց մարդկանց սոցիալական հարցերի լուծման մասին էլ պետք է խոսել։ Գուցե մեկ-երկու տարուց պատերազմը չլինի, բայց այդ հարցերը մնալու են նաև հետո։ Կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որ ընդհանրապես այս հարցերի շուրջ դիրքորոշումներ չեն հայտնում, բայց կան նաև նրանք, որոնք ակտիվ են»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայերը ընդգծված դիրքորոշում չունեն. «Թեպետ մարդկանց միավորում է էթնիկական նույնությունը, բայց նրանք տարբեր մարդիկ են ու քաղաքական տարբեր նախընտրություններ ունեն։ Մարդիկ կան, որոնք սոցիալական հարցերի լուծմանն են ուշադրություն դարձնում, կան մարդիկ, որոնք տվյալ կուսակցության ցուցակի մեջ հայերի քանակությանն են ուշադրություն դարձնում։ Այսինքն՝ մարդիկ տարբեր նախընտրություններից ելնելով են ընտրություն կատարում։ Տարբերվում է այն մարդու ընտրությունը, որը մեծ քաղաքում է ապրում ու լայն ինֆորմացիայի է տիրապետում, և այն մարդու ընտրությունը, որ փոքր գյուղում է ապրում։ Բայց կան շատ հայեր ու ադրբեջանցիներ, որոնք ընտրություն կկատարեն ելնելով տվյալ քաղաքական ուժի՝ արցախյան հարցի շուրջ դիրքորոշումից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում