ԱՄՆ-ը կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Այս անգամ սահմանափակումների տակ են հայտնվել հինգ մարդ, որոնցից չորսը Իրանի և մեկը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք բոլորը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպություններում:
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում է հայտնվել ևս 11 ընկերություն, այդ թվում՝ չորս իրանական, հինգ չինական (Հոնկոնգից) և երկու սինգապուրյան: Դրանք կապված են նավթաքիմիական հատվածի և բեռնափոխադրումների հետ: