Friday, 26 04 2024
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա

Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները նման են «Իսլամական պետության» մեթոդներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, վեր հանված նմանություններն ակնհայտ են:

«Օրինակ՝  իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում  կամ նվաստացում, ինչն այնուհետև լուսանկարվում կամ տեսագրվում է ու հրապարակվում:

Հրապարակումներն ինքնին պատահական չեն արվում. դրանք տարածվում են հատուկ մտադրությամբ և այնպես, որ ապահովվի լայն սփռում ու տևական ցուցադրություն: Ընդ որում, լայն սփռման համար օգտագործվում են սոցիալական մեդիայի բոլոր ռեսուրսները:

Այս ամենի նպատակն է կատարած վայրագության համար արժանանալ հանրային գովասանքի կամ անմարդկային  վերաբերմունքի ցուցադրմամբ ինքնահաստատվել և ընդգծել սեփական թվացյալ առավելությունը:

Մեկ այլ ընդհանրություն է ընտանիքների անդամներին կամ ազգականներին հնարավորին մեծ հոգեկան ցավ կամ տառապանք պատճառելը: Օրինակ՝ գլխատման մասին ընտանիքին տեղեկացնելը: Ընդ որում, դա անելը բացառիկ ցինիզմով ու ատելության բացահայտ ցուցադրմամբ:

Կարևոր բաղադրիչ է այն, որ նպատակ է դրված անել ամենը, որպեսզի պատճառվող հոգեկան ցավը ունենա երկար տևողություն: Օրինակ՝ 5-6 ժամ առաջ ընտանիքի անդամին զգուշացնելը, որ պատրաստվում են սպանված զինվորի լուսանկարը հրապարակել համացանցում ու այդ կերպ տևական ժամանակ խոշտանգելը:

Կարևոր նմանություններից է այն, որ փորձ է արվում այս ամենն օգտագործել հասարակության մակարդակում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնելու համար:

Օրինակ՝ գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական ցանցերի էջերից ատելություն պարունակող նյութեր տարածելը կամ սոցիալական ցանցերի հայկական էջերին պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ տարածելը՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ:

Այս բոլոր հարցերը նույնպես մեր ուշադրության ներքո են և դրանք առանձին զեկույցներով կներկայացվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Ըստ անհրաժեշտության՝ կարվեն նաև առանձին հրապարակումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում