Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին հայտարարել է, որ վերջին 7 ամիսներին ադրբեջանական բանակի կորուստներն անցել են 60-ից, ինչը գերազանցում է նախորդ 9 տարիների ցուցանիշը։
Ջաֆարլիի խոսքերով՝ այդ կորուստների պատճառները բազմազան են. հայկական փամփուշտներ, ինքնասպանություններ, ավտովթարներ, հիվանդություններ և այլն։
Նա ընդգծել է, որ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կնքվել խաղաղության համաձայնագիր, կողմերը շարունակելու են մեծ կորուստներ կրել։









































