Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:
«Այս կոնվենցիային միանալու մեր պրակտիկ օգուտը ո՞րն է լինելու: Ադրբեջանը միացել է այս կոնվենցիային և վարձկաններ է օգտագործում, և այդ փաստը աշխարհում որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Մեր միանալը լուրջ գործիք ապահովո ՞ւմ է, թե ՞ ուղղակի լրացուցիչ հարթակ է լինում այդ մասին խոսելու»,- արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Պատգամավորը հետաքրքվեց նաև, թե վարձկաններ oգտագործելու համար ինչ սանկցիաներ են գործելու:
Մանրամասն՝ տեսանյութում: