Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հայտարարեց. «Հայոց ցեղասպանության ճանաչումը հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար պետք է դառնար կանխարգելող գործոն: Արցախը պետք է օգտվի միջազգային իրավունքի և փորձի կողմից շնորհված «Անջատում հանուն փրկության» սկզբունքից»:
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, դիտարկվում է ոչ թե ցեղասպանության սպառնալիք, այլ հայերի դեմ արդեն իսկ իրականացվող ցեղասպանության վերջնական փուլ»,- հավելեց պատգամավորը և պատահական չհամարեց Պուտինի մեջբերումը Սումգայիթի և Բաքվի կոտորածների վերաբերյալ ու Թրամփի հիշատակումը Կոսովոյի մասին:
Նրա խոսքով` բոլոր պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պետք է ճանաչեն Արցախի անկախությունը. «Սա միայն հայերի խնդիրը չէ, այլ մարդկության դեմ հանցագործության կանխարգելումը»:
Մանրամասն՝ տեսանյութում: