Չեխիայի կառավարությունը հոկտեմբերի 28-ից գիշերային պարետային ժամ է սահմանել՝ երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան 5-ը, հաղորդում է Novinky-ին:
Բացառություններ կարվեն աշխատանքի մեկնելու, կյանքի, առողջության կամ գույքի հետ կապված հրատապ ուղևորությունների և տանից 500 մ հեռավորության վրա շան հետ զբոսնելու համար:
Չորեքշաբթի օրվանից խանութները պետք է փակվեն երեկոյան 20:00-ին, իսկ կիրակի օրերին մանրածախ վաճառքի բոլոր կետերը չեն գործի: Կաշխատեն միայն բենզալցակայանները, դեղատները և ռեստորանները՝ միայն սննդի առաքման ծառայության մասով: