Շուշիում կան բնակիչներ, որոնք պատերազմական այս օրերին այդպես էլ համաձայն չեն եղել թողնել իրենց հայրենի հողը և տեղափոխվել ավելի ապահով վայրեր:
«Մեր պապաները պոստերում են, մենք խաղում ենք»,- ասում են շուշեցի ժպտացող փոքրիկ տղաները: Նրանք վստահ են՝ հաղթելու ենք:
«Մենք երեխաների հետ եկեղեցիում էինք, երբ այն հրթիռակոծեցին, փրկարարները մեզ հանեցին, երեխաները վախեցել էին, մի քանի օր չէին խոսում,- պատմում է Շուշիի բնակչուհին: – Հիմա ցերեկները տուն ենք գնում, բայց երբ որ տագնապ է լինում, իջնում ենք պադվալ, գիշերներն էլ ենք այնտեղ մնում…»:
«Չենք լքել ու չենք էլ լքելու մեր Շուշին: Մեր խոխեքը դիվերսանտներին ոչնչացնում են անտառներում, սպասում ենք հաղթանակին»,- ասում է տարեց շուշեցին:
Մանրամասն՝ տեսանյութում: