Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թրամփի կողմից Կոսովոյի օրինակը մեջբերելը նշանակում է՝ ԱՄՆ-ը չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում

Նյու Հեմփշիրում ընտրարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է հայերի ու ԼՂ հակամարտության մասին։ «Հայաստան։ Գիտե՞ք Հայաստանի մասին։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք դա արեցինք Կոսովոյի ու Սերբիայի դեպքում»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ դրա համար նա կարող էր խաղաղության 3 մրցանակ ստանալ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Սերբիայում ու Կոսովոյում մարդիկ տարիներով, դարերով միմյանց սպանել են, բայց հիմա նրանք երջանիկ են, անգամ համբուրում են միմյանց։ «Եվ սա այն բանից հետո, երբ երկար տարիներ ոչ ոք անգամ չի մտածել, որ նրանք կարող էին միավորվել»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե իրեն պետք է խաղաղության մրցանակ շնորհվի այն բանի համար, ինչ նա արել է Սիրիայում։ Կրկին խոսելով հայերի մասին՝ Թրամփը հայտարարել է, թե հայերը հիանալի մարդիկ են։ «Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք արիաբար մարտնչում են: Կօգնենք հարթել նրանց խնդիրները՝ մահն ու կռիվը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ երեկ Օհայո նահանգով անցնելիս կրկին նկատել է հայ ցուցարարների դրոշներն ու հիացել նրանց ոգով: Ելույթի ժամանակ Թրամփը, նայելով հանրահավաքին ներկա հայերին, ասել է. «Գնացեք և ասեք ձեր ժողովրդին, որ այս հարցը կլուծենք: Դա հեշտ է, երբ գիտես, թե ինչ պետք է արվի»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ ողջունեց ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը. «Դա մենք համարում ենք և՛ ԱՄՆ-ի անմիջական մասնակցության արդյունք, և՛ որպես շարունակականություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության, և՛ նաև Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած քայլերի»։

Ըստ Բաբայանի՝ նախագահ Թրամփը մի շարք կարևոր շեշտադրումներ է արել. «Կոսովոյի օրինակը շատ հետաքրքիր է։ Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում։ Մինչ այդ դրա մասին հստակ խոսել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ակունքների մասին՝ առ այն, որ դա սկսվել է հայության դեմ բռնություններով, Սումգայիթում ու Լեռնային Ղարաբաղում վայրագություններով։ Այսինքն՝ նա սրանով նաև ասել է, որ սա է եղել պատճառը, ու դա չի կարող լինել Արցախի ապագան։ Փաստորեն նույնը նաև ասել է Դոնալդ Թրամփը։ Մենք շատ ենք կարևորում նման հայտարարությունները։ Բացի այդ՝ կարծում ենք, որ այս անգամ հրադադարի ռեժիմի պահպանման ավելի մեծ հնարավորություններ կան։ Դոնալդ Թրամփը ի լուր աշխարհի հայտարարել է, որ զինադադար է լինելու, իրենք կարգավորելու են հակամարտությունը։ Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընթանում է նախընտրական շատ թեժ պայքար։ Եվ եթե այս անգամ ևս Ադրբեջանն ու Թուրքիան խախտեն այդ պայմանավորվածությունները, ապա սա կլինի ոչ այլ ինչ, քան անհարգալից վերաբերմունք Դոնալդ Թրամփի, նրա վարկանիշի և նրա հեղինակության նկատմամբ։ Չեմ կարծում, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներկա դրությամբ ունեն նման ներուժ Միացյալ Նահանգներին այդպիսի մարտահրավեր նետելու համար։ Սա ևս մեկ գրավական է, որ զինադադարը պետք է պահպանվի, այլապես ավելի կոշտ քայլեր կլինեն։ Ընդհանրապես տարածաշրջանային այս գործողությունները չպետք է հատեն կարմիր գիծը, այլապես վտանգ կա, որ կսկսվեն տարածաշրջանային, նույնիսկ գլոբալ պատերազմական գործողություններ, իսկ դա որևէ մեկին ձեռնտու չէ»։

Խոսելով Կոսովոյի մոդելի մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Իրենք անջատվել են Սերբիայից՝ անկախ Սերբիայի կարծիքից։ Մենք չպետք է շահարկենք կոնկրետ Սերբիան։ Սերբերն ու կոսովցիները մեզ համար որպես նախադեպ են, մենք չենք խոսում բարոյական ու պատմական դասերի մասին։ Մենք խոսում ենք նախադեպի մասին՝ որպես միջազգային իրավունքի սկզբունք, նմանատիպ հակամարտություններ կարգավորելու տարբերակ։ Եվ այդ տարբերակը եղել է այն, որ Կոսովոն Սերբիայից անջատվել է»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այն, որ Միացյալ Նահանգների նախագահը արել է այդպիսի հայտարարություն, քաղաքական իմաստով ունի որոշակի նշանակություն: «Բայց դրա հեռանկարի հետ կապված շատ բաներ կախված են ընդհանուր քաղաքական պրոցեսների տրամաբանությունից, որ կարող է ծավալվել պատերազմին զուգահեռ կամ պատերազմից հետո։ Բայց այս իմաստով խնդիրը հետևյալն է. արդյոք այդ հայտարարությունները պայմանավորված էին քաղաքական վերաբերմունքով խնդրին ընդհանրապե՞ս, թե՞ նախընտրական խնդիրներով, որ ունի Միացյալ Նահանգների նախագահը։ Այսինքն՝ արդյոք նրանք ունեին լոկ նախընտրական սիրաշահման տրամաբանությո՞ւն, թե՞ իսկապես արտահայտում էին քաղաքական մոտեցումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ այս առումով որոշակի ցուցիչ կարող է լինել հրադադարի պահպանման խնդիրը. «Այսինքն՝ արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը կցուցաբերե՞ն քաղաքական հարգանք ԱՄՆ-ի նախաձեռնության ու հայտարարությունների հանդեպ։ Եթե ոչ, ապա սա կլինի արդեն ցուցիչ, թե Թրամփն ինչքանով է ունակ խոսքերից անցնել գործի՝ այն լուծումների իմաստով, որի մասին նա խոսել էր՝ բերելով նաև Կոսովոյի օրինակը»։

Ինչ վերաբերում է Կոսովոյի մոդելի կիրառությանը արցախյան խնդրի հարցում, մեր զրուցակիցն ասաց. «Խոսքն իհարկե վերաբերում է կարգավիճակին, այսինքն՝ ճանաչմանը։ Այս դեպքում արդեն ոչ թե կիրառելիության, այլ նվազագույն անհրաժեշտության խնդիրն է՝ որպես քաղաքական լուծման տարբերակ։ Խնդիրն այստեղ գտնվում է «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության շրջանակներում։ Թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորումը խնդիրը բերել հասցրել է պարզ ընտրության։ Այսինքն՝ սա ոչ թե կիրառելիության հարց է, այլ հետևյալ պարզ հարցը՝ պետք է ապահովվի՞ մարդկանց նվազագույն անվտանգությունը, թե՞ ոչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում