Երուսաղեմի գիտնականները անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել: Նրանք հաղորդել են, որ մեխեր են գտել, որոնցով, ենթադրաբար, կարող էին խաչած լինել Հիսուս Քրիստոսին: Դրանք հայտնաբերվել են դեռևս 1990 թ.-ին այն քարանձավում, որտեղ թաղված է Հրեաստանի քահանայապետ Կայիափան:
Այս տարիների ընթացքում սարքավորումները արդիականացվել են, և այժմ հետազոտող Արյե Շիմրոնը մեխերի վրա ոսկորների մանրադիտային մնացորդներ է հայտնաբերել: Մեծ է հավանականությունը, որ այս մեխերով ինչ-որ մեկին խաչել են։ Այս մասին գրում է Jerusalem Post- ը:
Սակայն ապացույցը, որ դա հենց Քրիստոսն է եղել, միայն դրանց հայտնաբերման վայրն է: