Լուրեր
Առավել քան երբևէ հրամայական է համազգային միասնականությունը. Ամենայն Հայոց կաթողիկոս
  • 20:06
  • 2020-10-25
  • Դիտումներ՝ *

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել ժողովրդին․ «Սիրելի՛ զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը»:

  • Դիտումներ՝ *