Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Ինչպես տեղեկացնում է «Isna» գործակալությունը, զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը։
«Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության հայտարարվող նպատակն է սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունները բարելավելը, մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելը»,- նշում է իրանական լրատվամիջոցը։