Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Թրամփի խորհրդավոր ակնարկը. Ինչ տվեց Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումներից հետո արել է հայտարարություն, որտեղ խոսել է կրակի դադարեցման անհրաժեշտության մասին և կոչ արել կողմերին անցնել առարկայական բանակցության` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա: Ինչպես հայտնի է, դրանք են ուժի չկիրառումը և ուժի սպառնալիքի բացակայությունը, տարածքային ամբողջությունը, ինքնորոշման իրավունքը: Այլ կերպ ասած, Պոմպեոն կոչ է արել մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցության վերադարձի: Արդյո՞ք վաշինգտոնյան հանդիպումը ավարտվել է ոչնչով:

Ի վերջո, Պոմպեոն հայտարարել էր, որ նպատակն է հասնել հրադադարի և վերադարձնել գործընթացը բանակցության: Համենայն դեպս, չի խոսվում հրադադարի վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին: Իհարկե այն, որ օրինակ հոկտեմբերի 9-ի ռուսական, իսկ 18-ի ֆրանսիական նախաձեռնությամբ բանակցություններում հայտարարվեց հրադադարի կոնկրետ պայմանավորվածության, օրվա և ժամի մասին, դա ինքնին դեռ որևէ բանով չի տարբերվել այսպես ասած չհայտնելուց կամ դրա մասին չխոսելուց: Հետևաբար, եթե Նահանգների պարագայում էլ պետք է ասվեր օր ու ժամ, բայց չպահպանվեր, ապա դա իհարկե չէր ունենա բացարձակ որևէ իմաստ: Մյուս կողմից սակայն, եթե անհաջողության է մատնվում նաև Միացյալ Նահանգները, ապա ստացվում է, որ Մինսկի խմբի երեք համանախագահները անզոր են ստեղծված իրավիճակում: Կամ խանգարում են միմյանց, այսինքն չկա միասնական ջանք, կամ նրանք անզոր են Թուրքիայի դեմ, որովհետև անկասկած է, որ հրադադար խախտողը Թուրքիան է, իսկ Բաքուն` գործիք: Թե ինչի հետ գործ ունենք կոնկրետ, միարժեք ասելը բարդ է` անզորությա՞ն, թե՞ այդուհանդերձ հարցերի, որոնք հենց համանախագահ երկրների միջև համաձայնեցված չեն, ինչից էլ օգտվում է Թուրքիան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատող լրագրողական հանրությունից ստացվեց տեղեկություն, թե Թրամփը հայտարարել է, որ ներգրավված է բանակցությանը: Ավելին, նա նույնիսկ խոսել էր ինչ-որ առաջընթացի մասին` լավ առաջընթացի: Կրեմլի խոսնակ Պեսկովը արձագանքել էր արագ, ասելով, թե իրենց հայտնի չէ ինչ առաջընթացի մասին է խոսում Թամփը: Ադյո՞ք որևէ բան կորոշակիանա այսօր, օրվա ընթացքում, թե՞ որոշակի է այն, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի համար այս գործընթացը ընդամենը նախընտրական խնդրի արժեք ունի, այն իմաստով, որ դեմոկրատ թեկնածուն չկարողանա խաղարկել այս հանգամանքը հօգուտ իրեն, և Թրամփը փորձում է ցույց տալ, որ զբաղվում է և անգամ հասնում ինչ-որ բանի: Բոլոր դեպքերում, հայկական կողմի համար հստակ է մի բան, որ հրադադարը կախված է նրանից, թե մենք ինչպես կպարտադրենք խաղաղություն թշնամուն: Իսկ դրա համար հստակ է, որ պետք է շարունակվի համազգային աջակցությունը Հայաստանի զինված ուժերին, սպաներին, զինվորներին, աշխարհազորին, որովհետև իրադաձությունների զարգացման ելքը գլխավորապես վճռում են նրանք և նրանք են վճռում, թե մենք ինչ կարող ենք ակնկալել քաղաքական որևէ մայրաքաղաքից:

Բոլոր դեպքերում, էական է թերևս այն, որ Պոմպեոն ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները, հաշվի առնելով այն, որ Անկարան ու Բաքուն խախտում են հենց դրանք և հայտարարում են գործնականում դրանք մերժելու մասին: Այդ իմաստով, Վաշինգտոնի արձանագրումը կարևոր է: Ամբողջ հարցը հանգում է հետևյալին` ի՞նչ կարող են անել համանախագահները, եթե Անկարան ու Բաքուն շարունակում են մերժել: Կճանաչե՞ն նրանք երեք սկզբունքներից մեկը` ինքնորոշումը, Անկարային ու Բաքվին վերադարձելով իրականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում