Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.45-ին մեկնարկել է Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստը, ուր պետք է որոշվի երկրի նոր բարձրագույն ռազմական ղեկավարությունը։ Նիստը նախագահում է վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը։
Նիստին մասնակցողների քանակը 16-ից կրճատվել է 11-ի, քանի որ Թուրքիայի զինված ուժերի 4 հրամանատարներ (Գլխավոր շտաբի պետ, ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային զորքերի հրամանատարներ) հրաժարական են տվել, իսկ մեկ գեներալ ձերբակալված է։
Նիստին մասնակցում է 9 գեներալ, մինչդեռ պետք է մասնակցեր 14 գեներալ։ Երկրորդ քաղաքացիական անձը, Էրդողանից բացի, հանդիսանալու է Պաշտպանության նոր նախարար Իսմեթ Յըլմազը։
Ակնկալվում է, որ YAŞ-ի ընդունած որոշումների մասին կհայտարարվի օգոստոսի 4-ին՝ նախագահ Աբդուլլահ Գյուլին ներկայացվելուց հետո։










































