Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Դավիթ Մաթևոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս․ Լևոն Զուրաբյան

Դավիթ Մաթեւոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչեւ վերջին վայրկյանը։ Դրա համար որեւէ ճիգ չի գործադրել, ու դա եղել է իր համար այնքան բնական վիճակ, որ դրանով երբեք չի հպարտացել։

Փայլուն զինվորական էր՝ հրետանավոր, բայց էդ կարգավիճակին հասել էր ինքնուս՝ լինելով հնարամիտ ինժեներ եւ անցնելով առաջին արցախյան պատերազմի դպրոցը։ Որպես զինվորական, ռազմի դաշտում անողոք էր թշնամու հանդեպ, բայցեւ, ինչպես իսկական զինվորական, հարգանքով էր վերաբերում հակառակորդին, երբեք նրան չթերագնահատելով եւ բացարձակ մարդկային վերաբերմունք դրսեւորելով գերիների նկատմամբ։ Հետեւաբար, հարգված էր ոչ միայն հայերիս կողմից, այլ նաեւ ադրբեջանցիների։ Իր խոսքը խոսք էր, դա գիտեին եւ մերոնք, եւ նրանք։ Դրա համար էլ գերիների փոխանակման գործը միշտ իրեն էր հանձնարարվում։

Չգիտեմ, էդքան քանակությամբ լավ մարդկային որակներ մեկ մարդու մեջ ո՞նց էր տեղավորվում, եւ մեկ այլ նմանը աշխարհում կա՞ ընդհանրապես։ Համարձակ, սկզբունքային, պատասխանատու, վճռական, ուժեղ, արդար, բարի, ճշմարտախոս, խորաթափանց, նրաբազգաց, խելացի, կարեկցող, սրամիտ, ժպտերես, ազնիվ, բաց, համակրելի, սթափ, գործնական, աշխատասեր, հուսալի, շռայլ։ Անսահման ազնվականությո՜ւն։ Ոչ մեկից ոչ մի բան երբեք չի վերցրել, եւ բոլորին միշտ միայն տվել է իր ստեղծած բարիքները, աջակցությունն ու եռանդը։

Հայրենիքի պաշտպանության գործը նրա համար միայն սահմանների պաշտպանությունը չէր։ Հայրենիքի պաշտպանության գործը նրա համար նաեւ հայրենիքի մաքրությունն էր, արդարությունը, ժողովրդավարությունը եւ ազատությունը։ Այդ գործի համար էլ նա պատրաստ էր ամեն զրկանքի։ Միայն այն հանգամանքը, որ Դավիթի նման մարդը կարող էր շինծու մեղադրանքներով մեկուկես տարի անցկացնել բանտում, նրան կալանավորած բռնապետության լավագույն դատավճիռն էր։ Բայց նրան ոչինչ չէր կարող ընկճել կամ կոտրել, հալածանքները նրան միայն ավելի զորեղ եւ պայծառ էին դարձնում։

Դավիթը նաեւ տաղանդավոր գրող էր, որի համար չկար ազգություն, այլ կար մարդ։ Դաժան պատերազմ անցած, նամ միշտ քարոզում էր սեր, արժանապատվություն եւ խաղաղություն։ Հրանտի, Վանոյի երկրի եւ հողի զգացողությունը կար իր շնորհալի գործերում։

Սա նաեւ իմ ընտանիքի համար անձնական եւ դաժան ողբերգություն է։ Իմ ամենամտերիմ եւ ամենա֊ամենահարազատ ընկերներից էր։ Երբ գալիս էր Մեղրիից, առաջինը պետք է գար Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ եւ պայթեցներ մեր քաղաքական բանավեճը, իսկ երեկոյան պիտի գար մեր տուն, որ ըմբոշխնեինք Շողերի ճաշերը եւ իր քաշած թզի, թթի եւ սերկեվիլի օղիները։ Միակ բանը, որով երեխու պես պարծենում էր, իր քաշած օղիներն էին, եւ իսկապես հիասքանչ էին։ Նրա ամեն գալը տոն էր դառնում՝ ճշմարտության, ուրախության, անկեղծության։ Հիմա էլ դեռ երկար ժամանակ տոն չի լինելու։

Ընտանիքիս վշտակցությունը կնոջը՝ Սուսաննային, զավակներին՝ Թեւոսին, Հերմինեին, Ղեւոնդին։

Մի բան էլ։ Փակագծերը հիմա չեմ բացելու, բայց էնպես էր ստացվել, որ ինքնապաշտպանությունը կազմակերպելիս, Դավիթը մի քանի հոգու հետ միասին, ըստ էության, մեն֊մենակ էր մնացել թշնամու բանակի դիմաց։ Ինչպես միշտ, նա ընդունեց մարտահրավերը, գիտակցաբար եւ խիզախաբար մտնելով անհավասար մարտի մեջ, որովհետեւ այլընտրանք չկար։ Նա տվեց հայրենիքին ամենինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչինչով դեռ չի փոխհատուցել։ Նրա անցած ուղին, նրա հերոսական անձնատուր պայքարը հայրենիքի գոյության եւ ազատության համար, նրա անկրկնելի քաղաքացիական ծառայությունը սեփական երկրին արժանի են Ազգային հերոսի կոչմանը։

https://www.facebook.com/levon.zourabian/posts/3391754567569445

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում