Միլ Հիլ քաղաքում գտնվող Բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի բրիտանացի մասնագետները հայտնաբերել են հակամարմին, որը կարող է չեզոքացնել հարբուխի բոլոր հայտնի տեսակները: F16 կոչվող հակամարմինը ստացվում է մարդու պլազմացիտից:
Հետազոտողների խումբը ղեկավարող Ջոն Սքեհելն ասել է, որ F16 թույլ կտա բոլոր տեսակի հարբուխների դեմ պատվաստանյութ ստանալ: «Եթե խոսենք նոր պատվաստանյութի ստեղծման հեռանկարի մասին, ապա դա հեղափոխություն է: F16-ը թույլ է տալիս, օգտագործելով ընդամենը մեկ հակամարմին, ամեն մի տեսակի համար իր պատվաստանյութը գտնել»,- ասել է մասնագետը: Նա հավելել է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն մոտ ապագայում:









































