Կրեմլը չի սատարել Արցախում ռուսական զինված ուժերի դեսանտային գործողություն իրականացնելու առաջարկը: «Ռուսաստանն արել և անում է հնարավորը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղի մտցնելու համար»,- լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա շեշտել է, որ Կրեմլում վստահ են, որ այլ լուծում չկա:
«Մենք մտադիր ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ հարցերն այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այլ կարծիքի այդ հարցում, պետք է ուղղվեն հենց Փաշինյանին:
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առկա ձևաչափերում հակամարտության կարգավորմանը երրորդ երկրներին, մասնավորապես Թուրքիային ներգրավելու համար անհրաժեշտ է հակամարտության երկու կողմերի, այսինքն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի քաղաքական կամքը:











































