Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշենսկ քաղաքում տեղի է ունեցել հզոր պտտահողմ, որի հետևանքով տասնյակ մեքենաներ, այդ թվում՝ հսկայական ծանրաքաշեր, հայտնվել են գլխիվայր վիճակում: Ավերվել են շենքերի տանիքներ, անջատվել է էլեկտամատակարարումը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նախնական տեղեկություններով՝ տուժել է 14 մարդ, նրանցից մեկը հետագայում մահացել է հիվանդանոցում: Սակայն այս թիվը վերջնական չէ, քանի որ մարդիկ ուշացումով են դիմում բժշկական հաստատություններ: Ականատեսների վկայություններով՝ քամին այնքան ուժեղ է եղել, որ շուռ է տվել 40 տոննա քաշ ունեցող բեռնատար մեքենաներ: