Monday, 13 05 2024
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է

Մենք ենք թելադրո՞ւմ, թե՞ մեզ են թելադրում. վարչապետի ելույթը հենց այս տրամաբանության շրջանակում էր

«Այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի։ Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլյացիային, իսկ առանց Արցախի չկա Հայաստան։ Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անսասան, զենք վերցնել և կռվել այնքան՝ մինչև հնարավոր կլինի հասնել հարցի վերջնական լուծման»,- այսօր իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս դիտարկումներից հետո կարելի է ենթադրել, որ, ըստ ամենայնի, հաջող չեն անցել Մոսկվայում նախատեսված արտգործնախարարների երկկողմ հանդիպումները, ինչպես նաև մեծ ակնկալիք չի կարելի ունենալ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքերով՝ ընդհանրապես քաղաքական և դիվանագիտական գործընթացների մեզ համար շահեկան և արդյունավետ ընթացքը պայմանավորված է հենց նրանով, թե մենք ինչպիսի ընթացք կապահովենք ռազմաճակատում, ինչպիսի վճռականություն և ուժ կդրսևորվի պատերազմական մարտահրավերին հակազդելու տեսանկյունից։ «Նիկոլ Փաշինյանի այս ընթացքում ելույթները ես դիտարկում եմ հենց այդ համատեքստում։ Այսինքն՝ դա նվազագույնն է, որ մենք պետք է ապահովենք քաղաքական և դիվանագիտական արդյունավետություն ակնկալելու և ստանալու համար։ Այս տեսանկյունից, կարծում եմ՝ խնդիրն այն չէ, թե դրսում մեզ համար ինչ-որ բան շահեկան է, կամ շահեկան չէ։ Խնդիրն այն է, որ մենք գիտենք մեզ նետված պատերազմը և դրան հակազդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև գիտենք, որ այնտեղ է որոշվում, թե ինչպիսի քաղաքական պայմաններ են դրվում արդեն քաղաքական դիվանագիտական գործընթացների սեղանին։ Այսինքն՝ այն մենք ենք թելադրո՞ւմ, թե՞ մեզ են թելադրում։ Վարչապետ Փաշինյանի ելույթը հենց այս տրամաբանության շրջանակում էր։ Որպեսզի մենք թելադրենք պայմանները, մենք պետք է պատրաստ լինենք դիմադրել և հետ մղել այն պատերազմական մարտահրավերը, որը նետված է մեզ»,- ասաց Բադալյանը։

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքերով՝ դիվանագիտական հարթակում տեղի ունեցող գործընթացների արդյունքն էլ բացառապես մարտի դաշտում գրանցած արդյունքներով չի պայմանավորված։ Սակայն դա առանցքային, եթե ոչ ամենաառանցքային գործոնն է։ «Քաղաքական հարթակում ոչինչ ավտոմատ չի զարգանալու միայն ռազմաճակատի պատկերի հիման վրա, բայց առանցքայինը հենց այն է, որ հայկական կողմը ցույց տա իր վճռականությունը և կամային լինելը ռազմական մարտահրավերին հակազդելու առումով։ Սրանով է էապես պայմանավորվելու մնացած խաղաքարտերի արդյունավետ խաղարկումը քաղաքական, դիվանագիտական հարթության վրա»,-ասաց Հակոբ Բադալյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում