BBC բրիտանական հեռուստառադիոընկերության աշխատակիցները, որոնք անդամակցում են Լրագրողների ազգային միությանը, հայտարարել են, որ այսօր սկսում են 24-ժամյա գործադուլ՝ ի բողոք ընկերության աշխատակիցների ստիպողական հրաժարականների դեմ:
Առաջին գործադուլը տեղի էր ունեցել հուլիսի 15-ին: Մենք տեղեկացրել էինք, որ BBC-ն գնացել է լայնամասշտաբ կրճատումների՝ փակելով մի շարք խմբագրություններ աշխարհի տարբեր ծայրերում: Նշվում է, որ արդեն իրականացվել է 387 կրճատում, 100 կրճատում էլ կլինի ստիպողական: Լրագրողների ազգային միությունում կարծում են, որ կրճատումներից հնարավոր էր խուսափել: