Հայտնի բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի երկրորդ ալբոմը՝ Back to Black-ը, վաճառքի թվով առաջին տեղ է դուրս եկել երգչուհու մահից ընդամենը մեկ շաբաթ անց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրա առաջին ալբոմը՝ Frank-ը, զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, իսկ Ուայնհաուսի 5 հայտնի երգերը լավագույն 40-ի շարքում են: Նշվում է, որ Ուայնհաուսը կրկնում է Ջոն Լենոնի և Մայքլ Ջեքսոնի ուղին, երբ վերջիններիս մահից հետո նրանց երգերն ու ալբոմները սկսեցին նորից մեծ ժողովրդականություն վայելել:
Հիշեցնենք, որ Ուայնհաուսի մարմինը հայտնաբերվել է նրա բնակարանում հուլիսի 23-ին: Մահվան հստակ պատճառների մասին չի հաղորդվում:











































