Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ. Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ պարտադրված ներկայիս պատերազմով որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության գոյության հարցը, քանի որ թշնամին հետապնդում է Հայաստանը ոչնչացնելու ուղիղ նպատակ։

Մեր ժողովուրդը և նրա բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից խորությամբ գիտակցել են այս սարդարապատային իրողությունը և մաքառում են հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։

Այս նոր Սարդարապատն այլևս վերաիմաստավորված է նաև մեր ոսկե սերնդի ինքնազոհաբերությամբ, բացառիկ նվիրվածությամբ և հայրենասիրությամբ։

Այսօր մեր փորձության պահն է։

Օգտվելով ստեղծված ծանր վիճակից, փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել այսպես կոչված լավրովյան “խաղաղության” ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց։

Այն տխրահռչակ Լավրովյան պլանը, որը նախատեսում է Արցախի մաս֊մաս և ժամանակի մեջ երկարաձգված հանձնում ու հայաթափում, իսկ խորքային առումով՝ նաև Հայաստանի վերջնական պետականազրկում։

Վճռականորեն մերժում ենք Արցախը մեզանից օտարող և մեր պետականությունը փլուզող տարատեսակ լավրովյան պլանները և վերահաստատում ենք, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ տարբերակը 1988֊ին սկսված միացման գործընթացի ամբողջացումն է։

Մենք համոզված ենք, որ.

1) վճռական մենակի հոգեբանությամբ իր Սարդարապատը մղող ժողովուրդը ոչ միայն կհաղթի, այլև ձեռք կբերի իրական դաշնակիցներ,

2) դիմադրելու և դիմանալու դեպքում ոչ միայն հետ կբերենք Արցախի կորցրած տարածքները և ավարտին կհասցնենք Արցախի միացումը, այլև ականատես կլինենք Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդմանը և հայապատկան նոր տարածքների ազատագրմանը։

Հաղթելո՛ւ ենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում