Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Երեք առևտրաարդյունաբերական պալատներ սատարում են ՀՀ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի առաջարկին

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկին` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: Երեք պալատներն այս մասին հայտնել են համատեղ հայտարարությամբ, որի մեջ նշված է.

«Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան:

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկին` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան:

Այսօր այլևս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ: Մեր կառույցները ՀՀ Կառավարության ամբողջական տրամադրության տակ են ցանկացած աջակցության համար, որը կօգնի այս իրավիճակում և երկարատև հեռանկարում ամբողջովին ձերբազատվել թուրքական ապրանքի ներկրելու անհրաժեշտությունից և դրանք փոխարինել Ֆրանսիայից և Եվրոպական այլ երկրներից ներկրված ապրանքներով:

Հայկական շուկայում եղած թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական և եվրոպական հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է (contrefaçon): Ոչ մի ոլորտ դրանից զերծ չէ` հագուստի, կաշվե իրերի, օծանելիքի, խնամքի պարագաների և տնտեսական ապրանքների ընտրանին գնալով լայնանում է: Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն և եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել և համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ ավելի ձեռնտու պայմաններով, քան թուրքականն է: Այդ ապրանքների մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու և դրանցով թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով, մեր առևտրաարդյունաբերական պալատներն առաջարկում են մեր բարեկամ երկրներից ներմուծվող ապրանքների համար ապահովել մաքսատուրքերի իջեցում, իսկ Թուրքիայից ներկրվող ապրանքի մաքսատուրքի բարձրացում:

Մենք ջերմագին ողջունում ենք այն հայկական կազմակերպությունների նախաձեռնությունը, ովքեր արդեն իսկ բացառել են թուրքական ապրանքի ներմուծումն ու վաճառքը: Մեր կառույցները բոլոր այն հայկական ընկերությունների տրամադրության տակ են, որոնք ցանկանում են Եվրոպայից արտադրանքը ներմուծել, այդպիսով զգալի սահմանափակելով թուրքական արտադրանքի ներմուծումը Հայաստան:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային, որը թուրք-ադրբեջանական հարձակումից միանգամից հետո ամբողջական էմբարգո դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա: Դրանք կազմում էին 3.5 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն: Այս որոշումից հետո թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում