Փարիզի մոտակայքում, Վալ-դ’Ուազ դեպարտամենտում, անհայտ անձը գլխատել է մի մարդու, հաղորդում է BFMTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով, դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 17:00-ին (Երևանի ժամանակով 19.00-ին), դպրոցի մոտակայքում: Դանակով զինված տղամարդը սպառնացել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին, որոնք այնուհետև մի քանի անգամ կրակ են բացել:
Դեպքի փաստով ահաբեկչության վերաբերյալ գործ է հարուցվել, հետաքննությունն իրականացնում է հակաահաբեկչական դատախազությունը:











































