Կորոնավիրուսային վարակի դեմ «Էպիվակկորոնա» պատվաստանյութի առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին: Այդ մասին հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Էպիվակկորոնա» պատվաստանյութի արտադրությունը կսկսվի Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի բազայի վրա, որը լիցենզավորված արտադրական հարթակներ ունի GMP-ի պահանջներին համապատասխան: Առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին հայտարարել է կորոնավիրուսի դեմ ևս մեկ հայրենական պատվաստանյութի գրանցման մասին, որը մշակել է «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը, այն ստացել է «ԷպիՎակԿորոնա» անվանումը:Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում 150-ը՝ 60-ից բարձր տարիքի:
Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա և պետք է սկսվեն նոյեմբերին։











































