Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Երանյանի հետ: