Sunday, 16 06 2024
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է

Հայաստանում պարենային անվտանգության խնդիր չի առաջանա. ցորեն ներկրող երկիր ենք

«Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Արցախում և Հայաստանում՝ Տավուշի մարզում հացահատիկի բերքը, կարելի է ասել՝ ընդհանրապես չի հավաքվել, բայց պատերազմական այս իրավիճակում Հայաստանը պարենային անվտանգության խնդիր չի ունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանը միշտ եղել է հացահատիկ՝ ցորեն ներկրող երկիր։ «Մենք եղել ենք, կանք ու կլինենք պարենային ցորենի ներկրող երկիր։ Մենք կարող ենք 40-50 տոկոս արտադրել, բայց միշտ էլ մնացած մասը ներկրվել է։ Հետևաբար` հիմա էլ կշարունակվի ներկրվել, ճանապարհները դեռ բաց են ու ոչ մի խնդիր չի կարող առաջանալ»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ Հայաստանին անասնակերն էլ միասին անհրաժեշտ է 1 միլիոն 200 հազար տոննա հատիկային պաշար, որի մեջ մտնում է ցորենը, գարին։ Հայաստանը լավագույն դեպքում արտադրում է 400 հազար տոննա, մնացածը ներկրվում է՝ լինի ցորենի, թե ալյուրի տեսքով։

Ինչ վերաբերում է պարենային այլ ապրանքներին, ապա, մեր զրուցակցի խոսքերով, պարենային ստրատեգիական ապրանքներից կարտոֆիլի, սոխի խնդիր ևս չենք ունենա։ Նախկինում սոխը ներկրվում էր Պարսկաստանից, սակայն Հայաստանն ունի բավարար քանակի արտադրանք և կարող է սպառել իր արտադրանքը։ Կարտոֆիլի բերք, ըստ Բերբերյանի, ևս բավականաչափ ունենք և կկարողանանք հանրապետության ազգաբնակչությանն ապահովել։ «Էն որ գոռում էին՝ հեսա սով-մով կսկսվի, բան կլինի, չկա նման բան։ Դա բլեֆ է։ Մի քիչ պտղի խնդիր կա, որը միշտ եղել է։ Բայց խնդիրը կառաջանա ձմռան ամիսներին, և այդ ապրանքների ինքնարժեքը մի քիչ թանկ կլինի, ուրիշ ոչինչ»,- ընդգծեց Բերբերյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ բացի պատերազմական իրավիճակից, բնակլիմայական պայմանները ևս ազդեցին բերքի քանակի ու որակի վրա, բայց այդ պարագայում էլ և անգամ պատերազմի շարունակվելու դեպքում էլ Հայաստանը պարենային անվտանգության խնդրի չի բախվի։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը ևս կարծում է, որ պարենային անվտանգության ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ սահմանները բաց են, բեռնատարները հանգիստ բեռներ են տեղափոխում։ «Տրանսպորտը գնում գալիս է, ոչ մի խնդիր չկա։ Բացի դրանից՝ մենք բավական պաշար ունենք, ու եթե նույնիսկ սահմանները փակվեն, ապա մենք մի քանի ամիս գոյատևելու պաշարներ ունենք։ Սակայն նման բան չկա սահմանների մասով, ոչ մի ավելորդ աժիոտաժ պետք չէ ստեղծել։ Ամեն ինչ սովորական իր հունով գնում է։ Ես հենց հիմա դեպի ԱՄՆ հայկական արտադրանքի ապրանք եմ արտահանում։ Հենց այս պահին։ Արտառոց ոչ մի բան չի եղել։ Մեր ճանապարհը հիմնականում Փոթիի նավահանգիստն է ու Պարսկաստանի սահմանը, և մենք այդ ուղղությամբ ոչ մի խնդիր չունենք ու անհանգստանալու որևէ պատճառ չկա»,- ասաց Մխչյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում