Թուրքիայի ռազմական բեռների արտահանումը Ադրբեջան տարեսկզբից աճել է վեց անգամ՝ նախորդ տարվա համեմատ 20 միլիոն դոլարից հասնելով 123 միլիոն դոլարի: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալները:
Գործակալության տվյալներով, անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը Արցախի տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես առաջ անցած մեկ ամսում աճել է մինչև 77 միլիոն դոլարով: Առաքումների մեծ մասը բաժին է ընկել հուլիսին հաջորդած ժամանակահատվածին, երբ անցկացվել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: Անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ սարքավորումների վաճառքը կտրուկ աճել է հուլիսին 278,880 դոլարից՝ օգոստոսին հասնելով 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին՝ 77,1 միլիոն դոլարի: Սեպտեմբերին Ադրբեջանը հայտնվեց թուրքական զենքի ներկրողների ցուցակի առաջին տեղում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից:









































