Saturday, 06 06 2026
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ

Մշակույթում ներդրում անելը պիտի դառնա ամենօրյա աշխատանք (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին։

– Նորա, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում եք: Փառատոնն ավարտվել է, բայց Դուք դեռ այստեղ եք: Ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ոչ մի տարի չէր ստացվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին Հայաստանում գտնվել: Այս տարի առաջին անգամ ներկա գտնվեցի: Բացի դրանից, ես ունեմ ֆիլմերի ծրագրեր, որոնք հիմա մշակման փուլում են: Փառատոնի ավարտից հետո մնացի, որ հանդիպումներ ունենամ, և այդ ծրագրերի վրա աշխատեմ: Երկու ֆիլմ եմ պլանավորել իրականացնել. մեկը քաղաքի պատմություն է լինելու (սա իմ ֆիլմը չէ, դրա համար չեմ ուզում խոսել, պարզապես այնտեղ դեր եմ խաղալու), իսկ երկրորդը իմ ֆիլմի գաղափարն է, և արդեն ակտիվորեն աշխատում եմ դրա վրա: Իմ ֆիլմում հանդիսատեսը կտեսնի մի հայկական գյուղ` իր բնության և ինքնության մեջ, ինչը շատ կարևոր եմ համարում: Հին հայկական ֆիլմերում մեր շատ անվանի ռեժիսորներ ֆիլմի նյութ են ընտրել մեր հայկական գյուղը, բայց ահա անկախության շրջանի հայկական գյուղը լավ չի ներկայացված:

– Հասցրե՞լ եք այսօրվա գյուղերում լինել, ի՞նչ է փոխվել անկախության շրջանի հայկական գյուղում: Ի՞նչ առանձնահատկություններ ունի ներկայումս հայկական գյուղը:

– Չեմ կարծում` շատ առանձնահատկություններ ունի, քանի որ շատ բան չի փոխվել գյուղերում, առաջընթացի առումով` նույնպես: Իհարկե աշխատելաոճի, կառավարական մեխանիզմների առումով փոփոխություն կա, բայց անցյալ և նախանցյալ անգամ երբ հայկական գյուղ այցելեցի, ընդգծված տեսա քաղաքի և գյուղի տարբերությունը: Երբ Երևանից մի փոքր դուրս ես գնում, արդեն բոլորովին այլ պատկեր է: Մեծ հաշվով, սա բնական է. որևէ երկրում դա այդպես է` քաղաքի կենտրոնն ավելի զարգացած է լինում, քան ծայրամասերը: Բայց այստեղ դա շատ է ընդգծված, քանի որ ակնհայտ է, որ ամեն տեսակի ներդրում Երևանում է կենտրոնանում, և գյուղացին, բնականաբար, իր ապագան պատկերացնում է քաղաքում, մինչդեռ եթե ապակենտրոնացում լինի, շատ կենտրոններ ավելանան մարզերում, մարզերը բարգավաճեն, մարդիկ կմնան իրենց մարզերում, և ամբողջ մարզը կզարգանա, ոչ թե միայն քաղաքը:

– Սերժ Սարգսյանը, վարչապետը հաճախ են խոսում գյուղի զարգացման մասին, պարբերաբար այցելում են, բայց խոսքն այդպես էլ գործի չի վերածվում:

– Մասնավոր պատճառ չկա: Կարծում եմ` դրա հերթն էլ կգա, քանի որ ընդամենը քսան տարեկան հանրապետություն ենք, իսկ քսան տարին պատմության մեջ շատ մեծ բան չի ներկայացնում, դեռ շատ երիտասարդ, ջահել մի պետություն է, և երբ արդեն հասնի քաղաքի զարգացումը այն կետին, երբ արդեն ամեն բան խտացված կլինի, ուզած-չուզած դեպի դուրս կտարածվի, բայց ես շատ կփափագեի, որ մարզերին մի քիչ ավելի ուշադրություն դարձնեին: Եվ կարելի է դա անել:

– Եթե չեմ սխալվում Ձեր ֆիլմի սցենարում օտարերկրացին գալիս է մեր հայկական գյուղ, վերափոխված հետ է գնում: Օտարերկրացու համար իսկապե՞ս տարօրինակ կամ տարբեր է մեր գյուղը:

– Տարբեր է ոչ թե կառույցներով, ճանապարհներով կամ արածող կենդանիներով, այլ մարդկանց ապրելաձևով, մտածելակերպով, իսկական մարդկային կարևոր արժեքների իսկական արմատներն այնտեղ են, իսկ քաղաքներում, այդ թվում` Երևանում, բոլորի կենցաղը նույնն է, մարդկանց մտածելակերպը` նույնպես:

– Այս անգամ քաղաքամայր Երևանում ի՞նչն առանձնացավ, ի՞նչը զարմացրեց:

– Ամեն անգամ ես մեծ տարբերություն եմ տեսնում և զարմանում եմ, որ երբ զրուցում եմ տեղացիների հետ, նրանք փաստում են, որ որևէ տարբերություն, առաջընթաց չկա: Երկու տարի առաջ եկել էի, բայց այս անգամ նոր խանութներ, նոր ռեստորաններ եմ ավելացած տեսնում:

– Սակայն դրանք մի քանիսին են պատկանում…

– Այո՛… ես այդ հարցը միշտ տալիս եմ, որովհետև ինձ միշտ հետաքրքիր է` ում են դրանք պատկանում` որևէ ընկերությա՞ն, թե՞ անհատի: Հիմնականում ինձ ասում են` այսինչյանինն է կամ այս ռուսահայինն է, բայց ինչո՞ւ չեք կարողանում խմբովի բաներ անել, աշխատել: Բացի այդ, ինչո՞ւ ավելի չզարգացնել կինոները, թատրոնները, մի կինոթատրոն կա` «Մոսկվա» կինոթատրոնը, և հանկարծ հարց եմ տալիս` դեպի ո՞ւր ենք գնում: Բացի այդ, ինձ զարմացնում է ապրանքների գների բարձրությունը և այլն:

– Դուք նաև թատրոնին եք մոտ կանգնած, բեմադրել եք պիեսներ: Այստեղ եղած ժամանակ թատրոններ այցելո՞ւմ եք: Աշխարհում խոսում են թատերական ճգնաժամի մասին: Սա ավելի շատ համաշխարհայի՞ն միտում է:

– Այս անգամ դեռ չեմ հասցրել գնալ, և հետո ամառային շրջան է, և շատ ներկայացումներ գոյություն չունեն, թերևս հասցնեմ գնալ միայն տիկնիկային թատրոն: Բայց երկու տարի առաջ, երբ Սարոյանի 100-ամյակին ներկայացում էի բեմադրում, այդ ժամանակ մի քանի ներկայացում տեսա, շատ հետաքրքիր գործեր կային:
Ի վերջո, աշխարհը մեզ պետք է ծանոթանա մեր կինոյի, մեր հոլովակների, մեր տեսանյութերի միջոցով: Դրա համար պետք է իմանալ, որ տեսանյութը թանկ և արժեքավոր բան է: Եվ պետք է ներդրումներ արվեն մշակույթի մեջ: Եվ սա պետք է դառնա ամենքի ապրելակերպը, որ ոչ թե մեկը,- եզակի երևույթ,- փող հատկացներ ծրագրի համար, այլ մշակույթի զարգացման համար ներդրումներ անելը պետք է դառնա ամենօրյա աշխատանք:

– Շատ է խոսվում, որ այսօր հանդիսատեսն է պակասում թատրոնում:

– Սա երկկողմանի խնդիր է: Հանդիսատեսը ձանձրացել է գնալ հնաոճ խաղարկաձևեր տեսնել: Աշխարհը առաջ է գնում, և երբ թեթև կոմեդիաներ ես բեմադրում, գալիս են մարդիկ: Բայց լուծումը դա չէ, լուծումը այս երկուսի մեջտեղը գտնելն է, նախ որակով բաներ տրամադրել ժողովրդին, որոնք արված կլինեն իսկական արվեստային դերասանական միջոցներով:

– Նորա, մեզանում շատ է խոսվում, որ հայկական սփյուռքն ապրում է Ցեղասպանության խնդրով: Դուք պատրաստվում եք այդ թեմայով գիրք գրել: Մյուս կողմից` շատ է խոսվում, որ նույն սփյուռքը անարձագանք է մնացել երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

– Կարևոր է հիշել Ցեղասպանությունը, որը դրամատիկ պատահար է: Այն մեր ինքնության կարևոր մասն է, բայց սա չի նշանակում, որ մենք, միայն անցյալով տարված, պետք է բոլորովին մոռանանք այսօրվա մեր ամենօրյա հարցերը: Այս երկուսը պետք է իրար հետ փոխկապակցված լինեն և մեկը մյուսին լրացնեն: Հայաստանում այսօր կան ավելի այժմեական, անմիջապես լուծումներ պահանջող հարցեր: Եվ հետո, եթե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին պետք է խոսենք, ապա պետք է փաստել, որ այսօր Թուրքիան Հայաստանի ամենակարևոր հարևաններից մեկն է: Արդեն իսկ Հայաստանը ծով չունի և ամեն կողմից շրջապատված է, և եթե մի հարևանի հետ չխոսենք, մեկին անկարևոր համարենք, մեկն էլ ինչ կուզի` թող անի, ի՞նչ կստացվի… մենք մեզ ավելի կմեկուսացնենք, ավելի կխեղդվենք մեր մեջ: Պետք է կարողանալ բոլոր հարևանների հետ լեզու գտնել և դիվանագիտորեն ճանապարհ հարթել առանց մոռանալու, որ մի հարց կա այդտեղ, որը պետք է լուծել: Երկուստեք պետք է իրար լավ ճանաչեն, երկխոսություն մշակեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում