Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Արցախի անկախության ճանաչման բանաձևը դեռ Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում չէ. ո՞ր դեպքում Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը

Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդը (ANIF) այսօր տեղեկացրեց, որ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել ֆրանսիացի իր գործընկերների հետ, ինչի արդյունքում արդեն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Հարութ Շիրինյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Պուպոնը թվիթերյան իր էջով է տեղեկացրել, որ նախաձեռնել է Արցախի անկախության ճանաչման նախագիծ ներկայացնել Ֆրանսիայի խորհրդարան։ Այսինքն՝ այն փաստացի դեռ չի ներկայացվել։ «Նաև կարող եմ ասել, որ այս նախագիծը համակարգող մարմնի և Ֆրանսիայի Հայ դատի համագործակցության արդյունքում է եղել։ Ֆրանսուա Պուպոնը բազմիցս անգամ այցելել է Արցախ մեր՝ Հայ դատի հանձնախմբի անդամների հետ»,- ասաց Շիրինյանը։

Եվրոպայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը դեռ չի ներկայացվել խորհրդարան։ Այն պատրաստվում է և խորհրդարան ներկայացնելը մի քիչ ժամանակատար գործընթաց է։ «Նախագիծը պատրաստվել է և նոր պետք է ներկայացվի խորհրդարանի օրակարգին։ Հիմա երկու պատգամավորներին պետք է միանան 12 ուրիշ պատգամավորներ, նրանք պետք է ներկայացնեն այդ նախագիծը, որից հետո անհրաժեշտ է, որ Ֆրանսիայի խորհրդարանի քաղաքական խմբակցություններից մեկը այդ նախագիծը դնի օրակարգում։ Գործընթացը ապահով է, բայց մի քիչ ժամանակատար է։ Տեքստը խորհրդարանի օրակարգին կներկայացվի մի քանի շաբաթից։ Տեքստը լուրջ է, դրանով Ֆրանսիայի կառավարությունից պահանջվում է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-ասաց Փափազյանը։

Մեր դիտարկմանը՝ որքանով է իրատեսական Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Արցախի ճանաչումը, կհաջողվի՞ այդքան կողմ պատգամավորներ գտնել, Փափազյանը պատասխանեց. «Այսօր խորհրդարանում ունենք պատգամավորներ, որ կպատկանեն բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կանգնած են նախագծի տեքստի հետևում, բայց պաշտոնապես, որպեսզի օրինագիծը քվեարկվի, անհրաժեշտ է, որ մի խորհրդարանական խմբակցություն այն օրակարգ մտցնի։ Խորհրդարանի օրակարգը ձևավորում է կառավարությունը, բայց ամեն քաղաքական խմբակ իրավունք ունի ամիսը մեկ անգամ նախագիծ բերել օրակարգ։ Բայց ես կարծում եմ, որ Ֆրանսիայում կան բազմաթիվ պատգամավորներ, որ զայրացած են այն ամենով, ինչ այսօր կատարվում է Արցախում։ Նրանք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ են և ցանկանում են, որ խորհրդարանը նման քայլ անի ու ճանաչի Արցախի անկախությունը։ Հիմա թե մինչև ուր կգնա այդ քայլը, ինչի կհանգեցնի, կախված է Թուրքիայի ու Ադրբեջանի կեցվածքից։ Մի քանի ֆակտոր կա, որով էլ պայմանավորվում է Ֆրանսիայի կեցվածքը»։ Փափազյանը նաև հավելեց, որ եթե խորհրդարանը ընդունեց ներկայացված բանաձևը, դրանից հետո այն կգնա Ֆրանսիայի կառավարություն, և արդեն կառավարությունը կորոշի՝ ճանաչե՞լ Արցախի անկախությունը, թե՞ ոչ։

Փափազյանի խոսքերով՝ եթե պատերազմը շարունակվի, Ադրբեջանն ու Թուրքիան չհարգեն միջազգային հանրության՝ հրադադար հաստատելու կոչերը, ապա հնարավոր է, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը։ «Իսկ եթե Ադրբեջանը և Թուրքիան լսեն այդ կոչերը, խաղաղությունը հարգեն, թերևս կառավարությունը կհետաձգի Արցախի անկախության ճանաչման գործընթացը»,- ասաց Փափազյանը։

Հարցին՝ այսինքն՝ Արցախի անկախության ճանաչման բանաձևը օրակարգ բերելն առաջին հերթին Ադրբեջանին ու Թուրքիային զսպելո՞ւ նպատակ է հետապնդում, հետո նոր բուն ճանաչման, Մուրադ Փափազյանը պատասխանեց․«Այո՛, կարող ենք այդպես ձևակերպել։ Սա միջոց է Ադրբեջանին ու Թուրքիային հասկացնելու, որ եթե ավելի հեռուն գնան, ապա Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում