Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Հայաստանից արտագաղթը վեր է ածվում տնտեսական աղետի

Կարո Կարապետյանը, որն անկախությունից ի վեր 20 տարի շարունակ դեմ է եղել երկրից դուրս գալուն, ասում է, որ այլևս հնարավոր չէ դիմանալ ստեղծված պայմաններին:

Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Եղեգնուտ գյուղի բնակիչ, 11 երեխաների հայր 49 ամյա Կարապետ Կարապետյանը պատմում է, որ իր ընտանիքը գոյատևել է էներգետիկ ճգնաժամի և ղարաբաղյան հակամարտության տարիներին, սակայն պնդում է, որ ներկայում ապրում է շատ ավելի վատ պայմաններում:

«Ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ, մի կերպ ապրեցինք 11 երեխա ունեցանք նաև այս երկրի համար, բայց հիմա՝ էլ անհնար է…: Դրսում մեր հանապազօրյա հացը գոնե կաշխատենք: Գոնե մեկ կամ երկուսս ընտանիքից կաշխատենք ու կապրենք, իսկ այստեղ ամբողջ ընտանիքով աշխատում ենք ու էլի անարդյունք», – ասում է նա:

Կարապետյանը, հայաստանցիներից շատերի նման, պատրաստվում է լքել երկիրը և մեկնել Ռուսաստանի Դաշնությունում ընդմիշտ բնակվելու: Նա դիմել է Հայաստանում գործող «Համերկրացիներ» ծրագրին և սպասում է, թե ինչ կպատասխանեն իրեն:

ՌԴ միգրացիոն ծառայության՝ 2006-ին մեկնարկած «Համերկրացիներ» ծրագիրը համապատասխան մասնագիտացում և հիմնականում ռուսական թերզարգացած ու թերբնակեցված հեռավոր մարզերում բնակվելու ցանկություն ունեցող հայաստանցիներին պատրաստ է տրամադրել ռուսական քաղաքացիություն և դրամական օժանդակություն:

Այս գործընթացը Երևանում համակարգում է 1997 թվականից միջկառավարական համաձայնության հիման վրա գործող Ռուսաստանի միգրացիոն ծառայության ներկայացուցչությունը: «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում 822 ընտանիք արդեն լքել է Հայաստանը՝ մշտական բնակություն հաստատելով մեծամասամբ Ռուսաստանի հեռավորարևելյան երկրամասերում:

Փորձագետների խոսքերով՝ այս ցուցանիշը չի արտացոլում ոչ պաշտոնական միգրանտների իրական քանակը, որը, նրանց խոսքերով, հասնում է տասնյակ հազարավորների: 2008 թվականից ի վեր երկիրն ավելի քան 120 հազար մարդ է լքել, ինչը բարձր ցուցանիշ է 3,25 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար:
Հայաստանյան մի խումբ մտավորականներ, արտագաղթի մեծացող ծավալներից անհանգստացած, բաց նամակ են հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել երկրի ժողովրդագրական վիճակին սպառնացող երևույթի դեմ:

«Տագնապով արձանագրում ենք, որ արտագաղթը Հայաստանից չի դադարում։ Ժողովրդագրական իրավիճակը ծայրաստիճան վատթարացել է։ Արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական և ազգային աղետի։ Հիմնական պատճառները ոչ միայն աղքատությունն է, այլև կառավարման համակարգին առնչվող հիմնախնդիրները և դրանցից ածանցյալ բարոյական և հոգեբանական վատթարացող միջավայրը», – նշվում է բաց նամակում:

Հունիսի 30-ին անցկացված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀԱԿ-ի անդամ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում Հայաստանը լքել է 250 000 մարդ:

Պաշտոնյաները հերքում են այն, որ իրադրությունն իսկապես այնքան լուրջ է, ինչպես նկարագրված է նամակում, սակայն ընդունում են, որ արդեն ավելի քան 26 հազար հայաստանցիներ են հետաքրքրություն ցուցաբերել «Համերկրացիներ» ծրագրի նկատմամբ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականի միայն հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից մեկնել է ավելի քան 47 000 մարդ:
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն իր հերթին ասում է, որ եթե արտագաղթն ահագնացող չափերի հասներ, ապա դա կարտացոլվեր ուղևորահոսքի ցուցանիշների մեջ: Սակայն Հայաստանի սահմանը հատող ուղևորահոսքի ցուցանիշները վերջին երեք տարիներին մեծ տարբերություններ չեն գրանցել:

Ըստ նրա՝ 2008-ին մեկնողների և ժամանողների բացասական տարբերությունը կազմել է 23 000 մարդ, 2009-ին՝ 25 000, իսկ 2010-ին՝ 29 860, ընդհանուր երեք տարիների համար կազմելով 77 860 մարդ: 2011-ի առաջին 5 ամիսներին ևս միտումները նույնն են մնում:

Արտագաղթի խնդրով մտահոգ մտավորականները հատկապես «Համերկրացիներ» ծրագիրն են վտանգավոր համարում Հայաստանի ապագայի համար:

«Էմիսարները գնում են գյուղեր, բաժանում են այս բլանկները: Մենք տեսնում ենք, թե այդ ծրագրին մասնակցելու համար ինչպիսի հերթեր են գոյանում»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Սա արդեն անկախ երկրի պահվածք չէ: Նման գործընթացները կկանգնեցնեն երկիրը ժողովրդագրական ճգնաժամի վտանգի առջև»:
Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կանդևը նշում է, որ ծրագիրը նպատակ չունի բռնի կերպով վերաբնակեցնել հայաստանցիներին: Իրենք միայն օժանդակում են կամավոր կերպով արտագաղթել ցանկացողներին:

«Միևնույն է, գնացողը կգնա, արգելես, թե ոչ: Ռուսաստան հասած քաղաքացին ստանում է ճանապարհածախսի փոխհատուցում, իսկ Հեռավոր Արևելքում բնակություն հաստատածները նաև՝ մինչև 120 000 ռուբլի աջակցություն», – ասում է Կանդևը:

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշում է, որ իսկապես մեծացել է «Համերկրացիներ» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Սակայն, այդ նպատակով դիմած ավելի քան 26 000 հայաստանցիներից միայն 822-ն է ստացել վերաբնակչի կարգավիճակ, ինչը նա բացատրում է ռուսական կողմի առաջարկած ոչ այնքան գրավիչ պայմաններով:

Միգրացիոն ծառայության պետն ասում է, որ հայաստանցիների մեծ մասը՝ մոտ 65 տոկոսը, մեկնում է Ռուսաստան, 5 տոկոսը՝ Ուկրաինա և Բելառուս, 10 տոկոսը՝ ԱՄՆ, 10 տոկոսը՝ Եվրոպա, մնացած 10 տոկոսը՝ այլ երկրներ:

Միաժամանակ, Եգանյանը նշում է, որ դժվար թե հնարավոր լինի ճիշտ հաշվարկել վերջնականապես մեկնածների թիվը, քանի որ վերադարձող ուղևորների քանակը միշտ չի հաշվարկվում:

«Յուրաքանչյուր միգրանտ ուղևոր է, բայց յուրաքանչյուր ուղևոր միգրանտ չէ, և ուղևորահոսքի մեջ վերջնական մեկնածների թիվը պարզելու համար պետք է հատուկ ուսումնասիրություն անցկացնել: Երկրից զանգվածային արտագաղթ եղել է 90-ականների առաջին կեսին, երբ մեկնողների և ժամանողների տարեկան բացասական տարբերությունը 120-220 000 մարդ է եղել, իսկ 90-ականների երկրորդ կեսին՝ մոտ 60 000: Դրական տարբերությամբ տարիներ են եղել 2003-2006-ին», – ասում է նա:

Բնակչության արտագաղթի մակարդակը հատկապես բարձր է սահմանամերձ գյուղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար:
Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող հայ-ադրբեջանական սահմանամերձ Գետիկ գյուղի բնակիչներից շատերն արդեն լքել են իրենց տները, մյուսները պատրաստվում են:

Գետիկի գյուղապետ Աշոտ Դալլաքյանը խոստովանում է, որ համայնքի բնակչությունը տարեցտարի պակասում է, արտագաղթը կանգ չի առնում: 150 տնտեսությունից (530 բնակիչ) 30-ի դռները փակ են, և տարեցտարի այդ թիվը մեծանում է: Անցյալ տարի 6 ծնունդ է եղել, այս տարի ընդամենը մեկ երեխա է գնացել առաջին դասարան:

«Ճանապարհները վատն են, գործարարները ներդրումներ չեն անում՝ տարածաշրջանը ռիսկային համարելով. մոտ ենք սահմանին: Ուզում եմ գոնե մի լավ բան ասել, բայց ոնց մտածում եմ՝ չկա: Երկու հատ անասունը մի տարի պահում ենք, վերջը մորթում, որ մի զույգ կոշիկ ու մակարոն առնենք: Բա լավ չի՞ գնանք», – ասում է Գետիկ գյուղի բնակիչ Արայիկ Սարիբեկյանը:

Խնդրով մտահոգ մտավորականները հույս ունեն, որ իրենց հղած նամակից հետո Աժ-ում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, կստեղծվի աշխատանքային խումբ և կմշակվի կոնկրետ գործողությունների ծրագիր։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով մտավորականների կողմից իրենց ուղղված նամակին, հայտարարել է, որ մտադիր են լսումներ կազմակերպել ԱԺ-ում, և պատրաստ են իրենց հնարավորությունները ներդնելու, կառավարության հետ միասին լուծելու այդ ցավոտ խնդիրը:

«Չեմ կարծում, թե հնարավոր է այդ հարցը միանգամից լուծել, բայց հնարավոր է մեղմել իրավիճակը: Պատճառը սոցիալական է, պետք է սոցիալական լարվածությունը մեղմել, աշխատատեղեր ստեղծել», – ասել է Աբրահամյանը:

Գայանե Մկրտչյանը ArmeniaNow էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում