Լուրջ պառակտում է առաջանում Սիրիայից տեղափոխված թուրքական վարձկանների և Ադրբեջանի ռազմական ղեկավարության շրջանում: Այս կարծիքի են հայ փորձագետները այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությանն առընթեր Միասնական հայկական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է երկու գրոհայինների զրույցի նոր աուդիո ձայնագրությունը:
Ըստ այս զրույցի, սիրիացիները սարսափած են նրանից, որ ադրբեջանցի դիպուկահարները կրակում են իրենց այն զինծառայողների վրա, որոնք ցանկանում են հանձնվել:
Բացի այդ, նրանց համար անակնկալ է եղել այն, որ ադրբեջանցիները շիաներ են: Սկզբում պարզ չէր, թե ինչպես են սուննի արմատականները պատրաստվում կռվել շիա Ադրբեջանի համար, որը Իրանին՝ սալաֆիների և վահաբիների հիմնական թշնամուն, եղբայրական պետություն է անվանում: Ինչպես պարզվել է, վարձկանները չեն փայլում ինտելեկտով:
Զինյալների խոսակցություններից պարզ է դարձել նաև, որ նրանք գտնվում են անելանելի վիճակում: Նրանք հայերից չէին սպասում նման դիմադրություն և այժմ չգիտեն, թե ինչպես արագ փախչեն թեժ կետից: Նրանք նույնիսկ քննարկում են Իրան փախչելու հնարավորությունը:








































