Սփյուռքահայությունն այս օրերին ակտիվորեն գործում է, ամբողջ աշխարհում կազմակերպվում են ակցիաներ, հայերը պահանջում են զսպել թուրքադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը, զուգաեռ կազմակերպվում են դրամահավաքներ: Սփյուռքի ներուժի և նոր հնարավորությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ:
«Եթե Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը դառնա գործունյա ներկայություն աշխարհով մեկ, կարող է լուրջ փոփոխությունների առիթներ ստեղծել»,- նշեց Րաֆֆի Դուդակլյանը՝ հավելելով, որ օրինակ՝ Կանադայի հայությանը հաջողվեց Կանադայի իշխանությանը պարտադրել Թուրքիային զենք չվաճառել: Նա նաև հավելեց, որ եթե հայությունը կարողանա իր ուղերձները ճիշտ ձևակերպել, աշխատանքները ճիշտ համակարգել և կարողանալ ներկայանալ որպես զորավոր գործոն, ապա կկարողանա որոշ փոփոխություններ պարտադրել:
«Պետք է ստեղծել համահայկական հեռուստաընկերություն և Սփյուռքը դարձնել քաղաքական գործոն»,- ընդգծեց Րաֆֆի Դուդակլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: