Հայտնի կատակերգու դերասան Գև Օրկյանը, որը հայկական ծագում ունի, Instagram-ի իր էջում գրառումներ է կատարել, որոնցում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող պատերազմական իրադարձություններին։
Նա գրել է. «#Ադրբեջան, դադարի՛ր սպանել մեր ժողովրդին: Աշխարհ, արթնացի՛ր։ Դուք չեք ընդունի, եթե ձեր տուն ներխուժեին։ @bbcnews @cnn @worldanews սկսեք լուսաբանել»։
Մեկ այլ հրապարակման մեջ երևում է Եռագույնը, որին կից գրել է. «Ադրբեջանը չգիտի, թե ի՞նչ է նշանակում հրադադար»։

https://www.instagram.com/p/CGLSb0BHlMW/?utm_source=ig_embed









































