Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Թուրքը հրադադար հասկացություն չգիտի. Հայկական զինուժը պետք է շարունակի շարքից հանել Ադրբեջանի ռազմական պոտենցիալը

«Թուրքը հրադադարը հասկացություն չգիտի։ Թուրքը հրադադարը օգտագործում է որպես վերադասավորումներ անելու հնարավորություն, որից հետո շարունակի կռիվը։ Նա պահն օգտագործում է  իր խնդիրը լուծելու համար։

Զարմանալու բան չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ևս  պետք է տուրք չտա ինչ-որ պայմանավորվածությունների և շարունակի կռիվ. «Հայկական կողմը, բանակն այս պահին չպետք է խոսի խաղաղության մասին։ Մենք չպետք է կուտն ուտենք ու հանգստանանք։ Չի լինելու խաղաղություն։ Խաղաղություն մի որոնեք։ Թող դիվանագետները խոսեն, բանակցեն, իսկ բանակն իր գործը պետք է անի պետք է Ադրբեջանում ռազմավարական օբյեկտներ խոցել։ Ընդ որում խոսքը ոչ միայն բարձունքների մասին է, այլև  ստրատեգիական նշանակության շինությունների։ Ճշգրտությունն ու ժամանակի արագությունը արմատապես պետք է փոխվի։ Մինչև դանակը չդնենք թուրքի կոկորդին, նա շարունակելու է անել այն, ինչ անում է։ Մինչ այդ  պետք չէ հանգստանալ, խաղաղություն որոնել։ 1918 թվականի փետրվարից մինչև 1918 թվականի սեպտեմբեր դինամիկան նայեք, ապա  կտեսնեք, որ որտեղ հրադադար է եղել, կանգնել ենք, մեզ նորից խփել են ու հետո գոռացել են, թե մենք պայման չենք կատարել։ Թուրքը պայման չկատարող ժողովուրդ է, եթե դանակ չես դնում կոկորդին։ Կրկնում եմ՝ պայման չկատարելը թուրքի համար տակտիկական հարց է»,-ասաց Շիրինյանը։

Մեր հարցին՝ Ռուսաստանի ջանքերով, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից չկատարելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար, քաղաքագետը նկատեց.« Նախ պետք է հասկանալ՝ ռուսական կողմն ուզո՞ւմ է ստատուս քվոն խախտել։ Չի ուզում։ Իսկ եթե չեն ուզում, ապա ռուսների համար ձեռնտու է Ադրբեջանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության չկատարումը։Մնացածը խաղ է։ Քաղաքականությունը թատրոն է և ամեն մեկն իր դերն է խաղում։ Ռուսները եթե ուզեն ստատուս քվոն խախտվեր, մի քիչ ժամանակ կձգեին, կսպասեին, որ մենք մի քիչ առաջ գնայինք, բայց ռուսները ստատուս քվոն չեն խախտում։

Դրա համար էլ ձևացնում են, թե իբրև թե խաղաղություն են ուզում, բայց իրականում չեն ուզում։ Հետրաբար բանակը ոչ մի բան չպետք է լսի։ Նիկոլ Փաշինյանը Զոհրապ Մնացականյանին պետք է հանձնարարի գիշեր-ցերեկ խոսել, բանակցել, իսկ բանակին պետք է հանձնանարի ոչ մեկին չլսել ու գիշեր-ցերեկ  իրենց գործն անել։ Բանակը բանակցությունների հետ գործ չպետք է ունենա։ Մեկ է մենք հաղթելու ենք։ Նրանք գետնատարած պարկելու են, իսկ ռուսները կուլ են տալու այդ վիճակը։ իսկ առայժմ Ադրբեջանին կենդանի են պահում, որ հրադադարը դառնա զինադադար, հետո հարաբերական խաղաղութուն հաստատվի, որ իրենք սկսեն նորից 5 միլիարդ դոլարի  զենք վաճառել Ադրբեջանին, որ դրանք էլ նորից այդ զենքով գան մեզ վրա։ Հետևաբար մենք չպետք է մեր զգոնությունը կորցնենք,. Հայկական զինուժը պետք է շարունակի խոցել ու շարքից դուրս բերել Ադրբեջանի ռազմական պոտենցիալը՝ գրավելով ստրատեգիական նշանակության օբյեկտներ»,-ընդգծեց Շիրինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում