Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի օպերատիվ բաժինը հրապարակել է մի հրաման, որով իսրայելցի սպաներին արգելել է այցելել 36 երկրներ և տարածաշրջաններ։
Իսրայելական «սև ցուցակում» են հայտնվել նաև Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Չեչնիան, Թաիլանդի հարավային շրջանները, Քաշմիրը, Եգիպտոսը, Հորդանանը, Թունիսը, Քենիայի մի շարք շրջաններ։
Հայաստանը դուրս է մնացել այդ «սև ցուցակից»։











































